211652_close_icon
views-count7050 դիտում article-date 22:46 01-03-2020

Արայիկ Հարությունյան. Համոզված եմ՝ մեզ հաջողվելու է, քանի որ մենք կարող ենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ամփոփելով նախորդ հինգ օրերի ընթացքում Արցախի ավելի քան վեց տասնյակ համայնքներում ունեցած իր հանդիպումները․ «Հարգելի՛ հայրենակիցներ Նախընտրական քարոզարշավի առաջին կիրակին ամփոփում եմ նախորդ հինգ օրերին Ասկերանի, Մարտակերտի, Քաշաթաղի և Մարտունու շրջաններում ավելի քան 60 համայնքներում ունեցած հանդիպումներս: Հայտնում եմ խորին երախտագիտությունս մեր քաղաքացիներին ամենուրեք ջերմ և հյուրընկալ ընդունելությունների համար: Ուրախ եմ, որ մեր ներկայացրած նախընտրական ծրագիրը հանրության լայն շերտերի անվերապահ աջակցությանն է արժանանում: Մեր շատ մրցակիցների գործելաոճում այդպես էլ ոչինչ չի փոխվել: Նրանք նախընտրական քարոզարշավը շարունակում են՝ հիմնավորված ծրագրեր ներկայացնելու փոխարեն՝ թիրախավորելով մեզ՝ դրանով, հավանաբար, ընդգծելով իրենց մրցակցի առավելությունը... Համոզված եմ՝ մեզ հաջողվելու է, քանի որ մենք կարող ենք...»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր