211652_close_icon
views-count39615 դիտում article-date 17:12 01-03-2020

Բնության նկատմամբ հերթական վանդալիզմը՝ Երևանում. ոստիկաններն ու «Կանաչապաատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել են ծառերի սպանդի հեղինակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 1-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն ու նորաստեղծ «Կանաչապաատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները օպերատիվորեն արձագանքել են Երևան քաղաքի Արշակունյաց 135 հասցեում իրականացված ծառերի հերթապան սպանդն իրականացնելու ահազանգին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանելով նշված վայր, պարզվել է, որ «գլեդիչիա» տեսակի 2 հաստաբուն ծառ են կտրել վանդալները: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները ՝ բաժանմունքի պետ Գևորգ Բարեյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են ծառերի սպանդ իրականացնողին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Նորագավիթ թաղամասի բնակիչ, 35-ամյա Հայկ Ղ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Գագիկ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Ղ,-ն ծառերը կտրել է իր ազգականի խնդրանքով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր