211652_close_icon
views-count54301 դիտում article-date 20:27 29-02-2020

Երևանում 35-ամյա վարորդի կողմից Mercedes-ով վրաերթի ենթարկված 48-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվելէ երեկ՝ փետրվարի 28-ին, Երևանի բնակիչ՝ 48-ամյա Արմեն Ծատինյանի մահվան փաստով: Փետրվարի 19-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 35-ամյա Միհրան Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 MG 100 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցի թիվ 1/12 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել էր Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Մ. Մուրադյանը անհատ ձեռներեց է, իսկ Գ. Ծառուկյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր