211652_close_icon
views-count5065 դիտում article-date 19:14 29-02-2020

Ես տրամադրված եմ Սորոսի գործակալական ցանցը ոչնչացնել․ Նարեկ Մալյանը ելույթ է ունեցել Մոլդովայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Analitik.am

Օլիգարխ Ջորջ Սորոսի հակապետական գործակալական ցանցը սնվում է ատելությամբ, քաղաքացիական պատերազմներով, ահաբեկչությամբ, սեփական հայրենակիցների արյամբ և, իհարկե, Սորոսի դոլարներով: Ես այս ամբիոնից օլիգարխ Ջորջ Սորոսին մեղադրում եմ ահաբեկիչներին աջակցելու մեջ: [url=https://analitik.am/news/view/597872?fbclid=IwAR3uYisCwZ6Hv3OfnXzwLaDScgmCm2Lz6Wc7PB6aHhqeZY7lif5QqS3Eos4]Analitik.am[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին Քիշնևում «Սորոսը և բաց հասարակությունը. գլոբալիզմի մետապոլիտիկան» գրքի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: «2016 թվականի հուլիսին Երևանում ահաբեկչական ակտ տեղի ունեցավ: 30 ահաբեկիչներ գրավեցին ոստիկանական բաժին: Նրանք տարբեր ճանապարհներով ֆինանսավորվել ու շարունակում են ֆինանսավորվել Սորոսի հիմնադրամից: Այս պահին նրանց գործով դատական գործընթացը շարունակվում է, որի շրջանակներում փաստաբանական ծառայությունները բաց ֆինասնավորում է Սորոսի ցանցը: Նրանց հերոսացնում են, գովասանքի խոսքեր ասում, ծափահարում են նաև այն լրատվամիջոցներով, որոնք ուղղակի հիմնադրվել են Սորոսի դրամաշնորհների միջոցով: Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ նրանց հերոսացնող լրատվամիջոցները Հայաստանում հայտարարվեցին բարեգործական կազմակերպություններ, ազատվեցին մի շարք հարկերից: Միևնույն ժամանակ, Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու մասով շատ երկար են մտածում՝ ճանաչել բարեգործական կառույց, թե՝ ոչ: Իսկ ահա ահաբեկիչների աջակիցներին միանգամից բարեգործական ճանաչեցին և ազատեցին հարկերից»,-ասաց Մալյանը: Խոսելով Սորոսի ցանցի աշխատանքի մասին՝ ՎԵՏՕ-ի ղեկավարը նշեց, որ Հայաստանում այն աշխատում է այնպես, ինչպես Մոլդովայում. «Սորոսականները ցինիկ կերպով ստում են: Գրեթե այն ամենն, ինչ հեռարձակում են, ստոր սուտ է: Նրանք որևէ կապ չունեն դեմոկրատիայի հետ: Խոսքը չի վերաբերում տարբեր երևույթների և փաստերի տարբեր մեկնաբանությանը, ֆրեյմինգին, խոսքը վերաբերում է բացահայտ ստին, որի մասով հրահանգավորում ստանում են իրենց կենտրոնից»: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր