211652_close_icon
views-count3707 դիտում article-date 17:29 29-02-2020

Էրդողանն առաջարկել է Պուտինին Թուրքիային Դամասկոսի հետ «դեմ-դիմաց» թողնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիային սիրիական իշխանության հետ «դեմ-դիմաց» թողնել: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն: Էրդողանն ասել է, թե իրենք Սիրիա են մտել ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, այլ սիրիական ժողովրդի հրավերով: «Եվ քանի դեռ ժողովուրդը մեզ չի հրավիրի հեռանալու, մենք այնտեղից չենք հեռանա: Ես Պուտինին ասացի՝ մեզ թողեք իրար դեմ-դիմաց ռեժիմով, մենք ինքներս կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով ՝ Իդլիբում սիրիական բանակի օդային հարվածների արդյունքում զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 36-ի:

Նմանատիպ նյութեր