211652_close_icon
views-count2620 դիտում article-date 16:58 29-02-2020

Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը հետաձգվել է տոմսերի ոչ բավարար վաճառքի պատճառով

Թբիլիսիից դեպի Երևան «Georgian Airways» և «Armenia Aircompany» ընկերությունների` փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/29/1148619/]նախատեսված և չեղարկված չվերթը[/url] պետք է իրականացվեր մեկ ինքնաթիռով: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով: «[url=https://armenpress.am/arm/news/1006815.html]Արմենպրես[/url]»-ն այս մասին տեղեկացավ «Armenia Aircompany»-ից: Այսինքն` չեղարկվել է ոչ թե երկու, այլ մեկ ինքնաթիռի չվերթ: «Georgian Airways»-ը և «Armenia Aircompany»-ն համագործակցող ընկերություններ են: «Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է բացառապես կոմերցիոն նպատակով, որևէ այլ ազդակ չկա չվերթի չեղարկման հետ կապված: Այսինքն` տվյալ չվերթի համար բավարար տոմսեր չէին վաճառվել, օդանավը թռիչքներ իրականացնելու համար պետք է ունենա ուղևորներով բավարար ծանրաբեռնվածություն: Եվ ավիաընկերությունը կոմերցիոն տեսանկյունից նպատակահարմար չի գտել չվերթն իրականացնել»,-ասաց ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանն ու շեշտեց՝ չվերթի չեղարկումը կատարվել է դեռևս մեկ ամիս առաջ: Անդրադառնալով տեղեկությանը, թե չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել՝ նա հերքեց՝ նշելով, որ ունեն Հայաստանում գրանցված և գործող երկու օդանավ, որից մեկն է ուղարկվել տեխզննման, մյուսը Հայաստանում է, իրականացնում է չվերթներ:

Նմանատիպ նյութեր