211652_close_icon
views-count12145 դիտում article-date 10:30 29-02-2020

Վարկային կազմակերպությունների դեմ նոր օրենք է մշակվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում: Մասնավորապես՝ նրանք առաջարկում են արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ բացառությամբ տվյալ կազմակերպության կայքէջի միջոցով և կազմակերպության սրահում: Հեղինակներն օրենսդրորեն ցանկանում են վարկային կազմակերպություններին ստիպել, որ նրանք նշեն վարկի իրական տոկոսադրույքը: Գաղտնիք չէ, որ այսօր հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալապես անապահով, հայտնվել է վարկային կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ, և դա նաև Կենտրոնական բանկի ոչ պատշաճ և հաճախ հանցավոր թողտվության պայմաններում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր