211652_close_icon
views-count7038 դիտում article-date 09:43 29-02-2020

200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը՝ օդում կախված. ինչու 4-րդ բջջային օպերատորը դաշտ չի մտնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շուրջ մեկուկես տարի է՝ Հայաստանում օդում կախված է մնացել 200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը: Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել ՀՀ-ում չորրորդ բջջային օպերատոր: Մասնավորապես «Ա Տելեկոմ» ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերին դիմել էր կառավարություն՝ ցանկություն հայտնելով ՀՀ-ում կառուցել չորրորդ բջջային օպերատոր, տվյալների պահպանման խոշոր կենտրոն, հեռուստատեսության հեռարձակման մասնավոր ընկերություն և Արցախում 2-րդ օպերատոր: Ընկերությունը նախատեսում էր ապահովել 5G ինտերնետ ցանց: Այս պահին, սակայն, ընկերության ղեկավարի խոսքով՝ ծրագրի իրականացմանը խոչընդոտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն ստացավ նաև ՀԾԿՀ մամուլի ծառայությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր