211652_close_icon
views-count9768 դիտում article-date 09:04 29-02-2020

10 մլն դրամ՝ 1 ամիս զինծառայություն. Հայկ Սարգսյանի նախագիծը հանվեց շրջանառությունից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ընդգրկված էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անցյալ տարեվերջին ներկայացրած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Սակայն այդ նախագիծը այդպես էլ հանձնաժողովում չքննարկվեց և հանվեց շրջանառությունից: Շրջանառությունից հանելու հիմքը Սարգսյանի հանձնաժողովի նիստին չներկայանալն էր: Հետաքրքիր է՝ Սարգսյանը զբաղվածությա՞ն պատճառով չէր ներկայացել հանձնաժողովի նիստին, թե՞ ուղղակի համոզվել էր արագացված զինծառայության աննպատակահարմարության հարցում: Հիշեցնենք, որ Սարգսյանն առաջարկում էր 10 մլն դրամ վճարած զինծառայողների համար զինծառայության ժամկետը դարձնել մեկ ամիս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր