211652_close_icon
views-count4435 դիտում article-date 23:10 28-02-2020

Սերխիո Ռամոս. Մեսին պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Սուպերկլասիկոյից առաջ իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասին: «Ես շատ եմ հարգում նրան: Կարծում եմ, նա պատմության մեծագույն խաղացողներից մեկն է: Հուսով եմ, որ կիրակին իր օրը չի լինի: Դա կնշանակի, որ մենք մեր աշխատանքը կատարել ենք: Ավելի լավ կլինի, որ դրան գումարած մենք դրական արդյունքի հասնենք: Ես նրան՝ որպես պրոֆեսիոնալ գործընկերոջ, լավագույնն եմ մաղթում, սակայն մինչև այնտեղ, քանի դեռ դա մեր վրա բացասաբար չի ազդի: Դա բարդ է, բայց նա վայելում է իմ առավելագույն հարգանքը: Կարծում եմ, նա լավագույններից մեկն է», ասել է Ռամոսը: «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:

Նմանատիպ նյութեր