211652_close_icon
views-count9215 դիտում article-date 21:30 28-02-2020

Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը փետրվարի 28-ին ժամը 12:30-ի մոտակայքում կրակոցներ է արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա»,-ասաց Մելիքյանն ու նշեց՝ կրակոցներ եղել են նաև նախորդ օրը, նաև՝ փետրվարի 24-ին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է: Նա նաև ասաց՝ գյուղի ուղղությամբ փոքր կրակոց է եղել՝ մոտ 20 փամփուշտ: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=zX0GRTGb4jY&feature=emb_logo]News.am[/url]-ի Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/24/1148166/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, ում կյանքը հնարավոր էր եղել հոսպիտալի բժիշկների շնորհիվ փրկել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր