211652_close_icon
views-count8586 դիտում article-date 20:32 28-02-2020

Ինչո՞ւ դիմել անշարժ գույքի գործակալին

Վերջին տարիներին մեր երկրում անշարժ գույքի շուկան ակտիվորեն աճում և զարգանում է` իր հետ բերելով նաև կնքված գործարքների և մասնակիցների քանակի շարունակական աճ: Սա առաջին տարին չէ, ինչ անշարժ գույքի ընկերություններն ու մասնավոր գործակալները գործունեություն են իրականացնում վճարովի ծառայությունների շուկայում: Դրանք առաջացել են անշարժ գույք գնելու և վաճառելու օրենսդրորեն թույլատրված հնարավորությունից գրեթե անմիջապես հետո: Այնուամենայնիվ, մեր երկրում շատերը դեռ խուսափում և /կամ/ վախենում են դիմել գործակալություններին կամ օգտվել վերջիններիս ծառայություններից: Միևնույն ժամանակ, օտարերկրյա քաղաքացիները /այդ թվում՝ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները/ այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է բնակարան կամ ցանկացած այլ անշարժ գույք վաճառել կամ գնել, վարձակալել կամ հանձնել վարձակալության, նախընտրում են դիմել մասնագետներին, քանի որ ակնկալում են ստանալ արագ, արդյունավետ և, որ շատ ավելի կարևոր է, հուսալի ծառայություն: Այսպիսով, ինչո՞ւ է ճիշտ դիմել գործակալին, եթե հնարավոր է նաև առանց վերջիններիս օգնության կամ մասնակցության գործարքն իրականացնել: Մինչ այս հարցին անդրադառնալը, նախ և առաջ հասկանանք՝ • ովքեր են գործակալները և ինչ գործառույթներ են իրականացնում, • ի՞նչ խնդիրներ կամ խոչընդոտներ կարող են առաջանալ սեփական ուժերով վաճառք կամ գնում իրականացնելիս, • ինչպե՞ս ընտրել հուսալի գործակալ, • որքա՞ն են գործակալների ծառայությունների արժեքները: Թեման չափազանց ծավալուն է, ուստի այն կներկայացնենք հատվածաբար: 1. Պատմական անդրադարձ Խորհրդային Միության տարիներին, երբ ողջ անշարժ գույքը (բնակարաններ, հող, արտադրական նշանակության շենքեր և շինություններ և այլն) հանդիսանում էր պետական սեփականություն, առք ու վաճառքի գործարքներ այս ոլորտում անհնար էր, ուստի և անշարժ գույքի գործակալներ, որպես այդպիսին, չկային: Բնակարանների առումով միջնորդների դեր կատարում էին «Բնակտարածքի փոխանակության գործակալությունները /բյուրոները/»: Ոչ լեգալ գործում էին անձինք, որոնց այն ժամանակ անվանում էին «մակլերներ»: Վերջիններս ավել շատ իրականացնում էին տեղեկատվության փոխանակման և /կամ/ փոխանցման գործառույթներ: Շուկայի ձևավորման ճանապարհը չափազանց բարդ էր և լի բազմաթիվ խոչընդոտներով: Թե՛ վաճառողների, և թե՛ գնորդների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տարածման և հայթայթման հնարավորուոյունները խիստ սահմանափակ էին: Հայտարարությունները տարածվում էին հեռուստաեսությամբ կամ տպագիր մամուլի միջոցով: Սակայն ֆինանսական առումով ոչ բոլորը հնարավորություն ունեին օգտվելու գովազդային այս հարթակներից: Առավել տարածված եղանակը շենքերի պատերին, փողոցների սյուներին և այլուր հայտարարություններ փակցնելն էր կամ հարևանների, բարեկամների, հնարավոր բոլոր ծանոթների միջոցով վաճառքի մասին տեղեկատվության տարածումը: Նույն կերպ վարվում էին նաև գնորդները: Շատ անգամ գնորդները բնակարան էին փնտրում նաև թաղամասից թաղամաս, շենքից շենք անցնելով և տարածքի բնակիչներին հարցումներ անելու միջոցով /չնայած համացանցային այս դարում, հատկապես Երևանից դուրս, բնակարան գտնելու այս մեթոդները դեռ պահպանել են իրենց ակտուալությունը/: Հետագայում, ինքնաբերաբար, Հաղթանակի կամրջի հարևանությամբ ձևավորվեց այսպես կոչված «բնակարանների վաճառքի շուկա», որտեղ շաբաթ և կիրակի օրերին հավաքվում էին վաճառողներն ու գնորդները: Վերը նշված եղանակներով, իհարկե, չափազանց բարդ էր գտնել պոտենցիալ գնորդին կամ ցանկալի բնակարանը: Եվ, ահա, այս պայմաններում էր, որ սկսեցին առաջանալ և գործունեություն իրականացնել գործակալությունները /գործակալները/: [b]Silver REA. Անշարժ գույքի գործակալություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր