211652_close_icon
views-count10149 դիտում article-date 19:49 28-02-2020

ՔԿԾ պետի առաջին տեղակալը դասավանդում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քրեակատարողական ծառայողների հերթական վերապատրաստման ծրագրի շրջանակներում 2020 թվականի փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում հերթական դասընթացն է անցկացրել քրեակատարողական ծառայության կրտսեր և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների մասնակցությամբ «Քրեակատարողական ծառայողի բարեվարքություն» և «Դատախազական հսկողությունը քրեակատարողական ծառայությունում» թեմաներով։ Դասընթացի ժամանակ համադրելով տեսական նյութը դասախոսության և մոնիտորային եղանակով ներկայացնելու, հարց ու պատասխան անցկացնելու, գործնական իրավիճակներ ու խնդիրներ ներկայացնելու մեթոդները՝ Արտակ Հարությունյանը ունկնդիրներին հաղորդակից է դարձրել ընդհանուր առմամբ քրեակատարողական ծառայության գործունեության կազմավորման և մասնավորապես պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման էությանը, դրա սահմաններին (ծավալներին), այդ ընթացքում երկկողմանի իրավունքներին ու պարտականություններին, դատախազական ներգործության միջոցներին, դատախազական ակտերի կիրառմանը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի բարեվարքության համակարգին, դրա տարրերին, վերջիններիս գործնականում դրսևորման իրավակազմակերպչական կառուցվածքին։ Այդ ընթացքում Արտակ Հարությունյանը հատկապես կարևորել է քրեակատարողական ծառայողների՝ օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում քաղաքացիների և հանրության բարօրության ապահովումը, հանրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործումը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենտի պետ Արտակ Ղուլյանի հետ քննարկել է նաև կենտրոնը զարգացնելուն, ինչպես նաև մեթոդական ծրագրերում բարեփոխումներ իրականացնելուն վերաբերող մի շարք հարցեր: Արտակ Հարությունյանը եղել է նաև տարբեր լսարաններում, լսել ունկնդիրների առաջարկությունները ուսման ընթացքը բարելավելու և առավել արդյունավետ դարձնելու, վերապատրաստման ծրագրերն արդիականացնելու մասին՝ միաժամանակ քրեակատարողական ծառայողներին պարզաբանելով ամենօրյա ինքնակրթությամբ հետևողականորեն զբաղվելու կարևորությունն ու արդյունավետությունը ինչպես նրանց կողմից ծառայությունը կրելու կարգի ու պայմանների, այնպես էլ հատուկ քանակակազմի՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացվող համապատասխան աշխատանքների ու շփումների ընթացքում։ Վերապատրաստման ծրագրի շրջանակներում Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի կողմից իրականացվող դասավանդումները կրելու են շարունակական բնույթ: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր