211652_close_icon
views-count3813 դիտում article-date 17:42 28-02-2020

Եվրոպայի լիգա. Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Շվեյցարական Նիոնում այսօր կայացավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Իտալական «Ռոմային» բաժին հասավ մրցաշարի հնգակի հաղթող «Սևիլիան»: «Բազելի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր. Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «ՌԲ Զալցբուրգ»-«Այնտրախտ» հանդիպումը հնարավոր փոթորկի պատճառով հետաձգվել էր և կկայանա այսօր` կեսգիշերին: Վիճակահանության արդյունքները «Իստանբուլ» – «Կոպենհագեն» «Օլիմպիակոս – «Վուլվերհեմփթոն» «Ռեյնջերս» – «Բայեր» «Վոլֆսբուրգ» – «Շախտյոր» «Ինտեր» – «Խետաֆե» «Սևիլիա» – «Ռոմա» «Այնտրախտ» / «Զալցբուրգ» – «Բազել» ԼԱՍԿ – «Մանչեսթեր Յունայթեդ» Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին:

Նմանատիպ նյութեր