211652_close_icon
views-count2031 դիտում article-date 15:35 28-02-2020

Պարոն Անդրանիկ Քոչարյան, կգա մի օր, կմնա մի օր և այս ամենը առաջին ծիծեռնակներն են լինելու Ձեր դեմ դատարանում. Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/100003102021033/posts/2767202610059779/?d=n]էջում [/url]գրել է. «Անդրանիկ Քոչարյանը երկրորդ օրն է,անտեղի շահարկելով Սերժ Սարգսյանի անունը նրա հասցեին հնչեցնում է անհիմն մեղադրանքներ: Օրինականությունից խոսում է մի մարդ ով ամբողջ կյանքը ապրել ու ապրում է օրինազանց:Դու պետք է փառք տաս հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանին,նրա շնորհիվ քեզ տեղ ու անուն տվեցին:Իսկ ի՞նչ է մոռացվել են քո արած ապօրինությունները`իհարկե ոչ: Բա ինչու՞ չես խոսում,երբ ավերիչ երկրաշարժի տարիներ պահեստավորված շինանյութը տարբեր պատրվակներով սկսեցիր տեղափոխել նախ Հրազդան մաշ գործարան,իբրև օգնություն մինի տրակտորներ պատրաստելու համար։Իսկ այդ ժամանակ Հրազդան մաշի գլխավոր տնօրենը Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր՝ Տելման Տեր-Պետրոսյանն էր:Այդ ամենը ուղղարկվել էր Գյումրի քաղաքի վերականգնման համար, բայց դու քո հանցախմբով այլ նպատակներով Հրազդան մաշ ուղարկած հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրիֆիլներ այդպես էլ Շիրակի մարզ չբերեցիք նույնիսկ մեկ ձեքի բահ։Երբ Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին նաև, արտասահմանյան` ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ նույն Անդրանիկ Քոչարյանի ջանքերով այդ ամբողջ տեխնիկան հավաքեց և դուրս տարավ հանրապետությունից:Այս շարքը այնքան շատ է,որ մեկ ամիսն բավարար չէ անգամ: Ու այս տեսակի օրինազանցը խոսում է օրենքից ու մարդկանց մեղադրում օրենքներ խախտելու մեջ:Պարոն Անդրանիկ Քոչարյան կգա մի օր կմնա մի օր և այս ամենը առաջին ծիծեռնակներն են լինելու Ձեր դեմ դատարանում»։

Նմանատիպ նյութեր