211652_close_icon
views-count6287 դիտում article-date 15:48 28-02-2020

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Ադրբեջանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է երկրում գործող օպերատիվ շտաբը, տեղեկացնում է Interfax գործակալությունը։ «Նա Ռուսաստանի քաղաքացի է, որն Ադրբեջանի տարածք է ժամանել Իրանից: Տեղավորվել է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»,-նշված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Վիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները փնտրում են այն մարդկանց, ում հետ շփվել է հիվանդացած քաղաքացին:

Նմանատիպ նյութեր