211652_close_icon
views-count1197 դիտում article-date 11:39 28-02-2020

ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ եւ ստացել բուժումներ

Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները եւ բուժումը կազմակերպելու հարցում: ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին անհրաժեշտ է թերապեւտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն եւ բուժում: Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։ Արդյունքում, դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, եւ նշանակվել են համապատասխան բուժումներ: Մարդու իրավունքների պաշտպանը հետեւել է նաեւ դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։

Նմանատիպ նյութեր