211652_close_icon
views-count1728 դիտում article-date 10:35 28-02-2020

Հայատյացություն՝ սումգայիթյան «սցենարով»․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սումգայիթի եղեռնագործության մասին ահա թե ինչ է պատմում ջարդերի ականատեսներից մեկը` Ալեքսանդր Սարգսյանը, ով դառը հիշողությունների վերաբերյալ գիրք է պատրաստում տպագրության. «Ոճիրը ծրագրված է եղել նախօրոք, կասեի` «պետական մակարդակով»: Այդ կապակցությամբ ուշագրավ մի փաստ եմ ուզում արձանագրել: Ողբերգական դեպքերից առաջ, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի և գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հետ հանդիպմանը «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող 200 հազար հայերի անվտանգության ապահովման շուրջ` այն ուղղակիորեն կապելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ: Սումգայիթում կրքերը բորբոքելուն նպաստեցին նաև տարածված այն ստահոդ լուրերը, թե իբրև Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին ու թալանում նրանց ունեցվածքը: Սադրիչ էր և ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Կատուսևի հեռուստատեսային ելույթը, երբ նա հայտարարեց, որ Ասկերանի դեպքերի ժամանակ իբրև երկու ադրբեջանցի է սպանվել: Որ եղեռնագործությունն, իրոք, նախապես էր ծրագրվել, այդ մասին են վկայում և ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակներն ու գրանցված հեռախոսահամարները: Սցենարի համաձայն բաժանված էին դերերը, և հստակ հայտնի էին, թե ովքեր պիտի սպանեն, ջարդեն, ավերեն, թալանեն, հանցագործության հետքերը թաքցնեն: Իսկ ոճիրից առաջ հրոսակներին դանակներ, կացիններ ու մետաղալարեր, նաև թմրանյութեր էին բաժանվել: Հատկանշական է և այն հանգամանքը, որ նախապես անջատվել էր հեռախոսային կապը ու հայերի տներում չէին գործում ՆԳ և շտապօգնության ծառայությունները»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր