211652_close_icon
views-count3929 դիտում article-date 10:12 28-02-2020

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցում 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ ՀՀ վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Փետրվարի 28-ին լրանում է Խորհրդային Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված դաժան սպանդի ու տեղահանության 32-րդ տարելիցը։ 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր