211652_close_icon
views-count2090 դիտում article-date 10:01 28-02-2020

Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արցախյան ընտրություններում հաջողության հասնելու շանսը շարունակում է պահպանել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի ներկայացրած քաղաքական ուժը խորհրդարանում ևս մեծ թվով մանդատներ կարող է ունենալ: Լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը, որոնք հատկապես վերջին տասնօրյակում կտրուկ ակտիվացել են, իսկ Վիտալի Բալասանյանն սկսել է խիստ կառուցողական, գրագետ քարոզարշավ վարել: Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել, դառնալ Փաշինյանի սրտի թեկնածուն: Ասում են, սակայն, որ նրա ու Սամվել Բաբայանի ոչ միանշանակ համագործակցությունը վնասել է երկուսին էլ՝ մեխանիկական միակցման այդ տանդեմը բացարձակապես չի արժանացել արցախցիների հավանությանը` ոչ միայն Մասիսի ֆլեգմատիկ, այլև Կամանդույուշչիի արկածախնդիր, վերջին շրջանում էլ ցանկացած ձեռնարկ տապալելու պատճառով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր