211652_close_icon
views-count3081 դիտում article-date 09:25 28-02-2020

Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին պարզ է դառնում, թե ինչ ուղղությամբ է ընթանալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության տրամաբանությունը։ Չնայած Սուրեն Պապիկյանն ասում է, որ հանրաքվեի «ԱՅՈ»-ն ապահովելը իրենց համար կենաց-մահու խնդիր չէ, սակայն փաստերն այլ բան են հուշում: Մասնավորաբար, այն, որ «ԱՅՈ»-ի հաղթանակին հասնելու համար իշխանությունները հանգանակություն են նախաձեռնել, 205 մլն դրամ գումար են հավաքել (որից 105 մլն-ը կգնա կուսակցությանը), իսկ «ԱՅՈ»-ի միայն լոգոյի մրցույթի համար 6 մլն դրամ տրամադրել, վկայում է այն մասին, որ Փաշինյանը գերկարևորություն է տալիս քարոզարշավին։ Հարց է ծագում, թե ի՞նչ իմաստ ուներ հսկայական գումարներ ծախսել մի գործընթացի վրա, որի արդյունքի վրա իշխանությունները համոզված են. վստահ են, թե իրենք շարունակում են մեծ աջակցություն վայելել ժողովրդի շրջանում ու շատ հանգիստ կարող են հաղթանակ գրանցել։ Բացի այդ, հաշվի առնենք, որ քաղաքական դաշտում «ՈՉ»-ի քաղաքական օրակարգի շրջանակներում քաղաքական ուժերը այդպես էլ շտաբ չձևավորեցին և քարոզարշավի գործընթացի մեջ չմտան։ Եթե «ՈՉ»-ի շտաբ ձևավորվեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ապա ինչ-որ առումով հասկանալի կլինեին քարոզարշավի վրա իշխանությունների կողմից կատարվող հսկայական ծախսերը։ Բնականաբար, այսպիսի իրավիճակում քաղաքացիների մոտ պետք է հարց առաջանա, թե ինչո՞ւ են իշխանություններն այդպիսի հսկայական ծախսեր կատարում միայն 7 դատավորի հանելու ու սեփական դատավորների նշանակելու հանրաքվեի վրա, երբ երկրում բազմաթիվ չլուծված սոցիալական և տնտեսական խնդիրներ կան, իսկ հանրաքվեն ինքնին բնակչության կյանքում որևէ փոփոխություն չի բերելու։ Իսկ Փաշինյանը հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մեծ գումարների ծախսմանը զուգահեռ փորձում է տարբեր ցուցանիշներով մարդկանց ցույց տալ, որ քաղաքացիներն իր կառավարման ընթացքում արդեն սկսել են լավ ապրել, և եթե հանրաքվեի ժամանակ իրենց կողմը հաղթանակ տանի, ապա ավելի լավ են ապրելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր