211652_close_icon
views-count4047 դիտում article-date 09:13 28-02-2020

Սումգայիթի «պոգրոմների» ու Խոջալուի «ջարդի» մասին Հելսինկյան հանձնաժողովի նախագահի հայտարարությունը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի կառավարության մաս կազմող Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ալսի Հասթինգսը չորեքշաբթի օրը հանդես է եկել Սումգայիթի ու Խոջալուի հայտնի դեպքերի մասին հայտարարությամբ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5306852.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Սումգայիթի 1988 թվականի պոգրոմները և Խոջալուի 1992 թվականի ջարդը ընդգծում են ազգամիջյան ատելության հրեշավոր ներուժը, ինչն ընդունակ է մասնատել մարդկային համայնքները, տրորել մարդկային արժանապատվությունը»,- այսպես է սկսվում հայտարարությունը։ Շեշտենք, որ Սումգայիթի իրադարձությունները ներկայացնելիս՝ Հասթինգսը կիրառում է «պոգրոմ» եզրը, ինչն օգտագործվում է քաղաքական իշխանությունների կողմից թույլ տրված ազգային ու կրոնական հենքի վրա իրականացված ջարդերը նկարագրելու համար։ Կոնգրեսականն այնուհետև կոչ է անում Երևանի ու Բաքվի քաղաքական իշխանություններին այս շաբաթ արժանապատվությամբ նշել Սումգայիթի ու Խոջալուի զոհերի հիշատակը, ինչը, նրա խոսքերով, կտա այդ վերքերը բուժելու և հարատև խաղաղություն հաստատելու համար լավ հնարավորություն։ Սումգայիթի իրադարձությունների մանրամասները ներկայացնելուց հետո, Հելսինկիի հանձնաժողովի նախագահն անդրադառնում է Խոջալուի դեպքերին՝ այն համարելով «այս հակամարտության ընթացքում ամենացավոտ իրադարձությունը»։ Ըստ հայտարարության, առաջ շարժվող հայկական ջոկատների մարտիկները կրակ են բացել հիմնականում ադրբեջանցի քաղաքացիական անձանց ուղղությամբ, երբ վերջիններս փախուստի էին դիմում էին Խոջալուից։ «Չնայած տարբեր հաշվարկներին, հայ զինյալները սպանել են ադրբեջանցի մի քանի հարյուր քաղաքացիների»,- ասված է Հասթինգսի հայտարարության մեջ։ Դիմելով Ներկայացուցիչների պալատի նախագարին՝ Հելսինկիի հանձնաժողովի նախագահն ասում է, «Ես հորդորում եմ Երևանի ու Բաքվի քաղաքական իշխանություններին նոր էջ բացել այս սարսափելի հակամարտության պատմության մեջ. Եվ դրա համար ամենաճիշտ ձևը կորսված կյանքերի հիշատակը հարգելն է»։ «Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն ի զորու են ապահովել, որ նմանատիպ վայրագություններ այլևս չկրկնվեն»,- ասված է Հելսինյան հանձնաժողովի նախագահի հայտարարույթան մեջ, որը նա եզրափակում է հետևյալ խոսքերով. «Երևանն ու Բաքուն պիտի դնեն այն հիմքերը, որոնք հետագա սերունդներին կսովորեցնեն ապահով ու բարեկեցիկ համագործակցության կյանքի գինը»։

Նմանատիպ նյութեր