211652_close_icon
views-count4882 դիտում article-date 20:44 27-02-2020

Մեքսիկայում վերջին րոպեին դարպասապահի խփած գոլի շնորհիվ թիմը մնացել է Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեքսիկական «Տիգրես» ակումբի դարպասապահ Նաուել Գուսմանը Կենտրոնական Ամերիկայի չեմպիոնների լիգայի (ԿՈՆԿԱԿԱՖ) 1/8 եզրափակիչ պատասխան խաղում՝ Սալվադորի «Ալյանսի» հետ, դարձել է գլխավոր հերոսը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Ալյանսի» հաղթանակով՝ 2:1: Պատասխան խաղում «Տիգրեսը» մինչև վերջին րոպեն հաշվի մեջ առջևում է եղել 3:2 և դրսում խփած գոլի կանոնի համաձայն, հաջորդ փուլ դուրս կգար «Ալյանսը»: Սակայն ավելացված ժամանակի վերջին րոպեին Գուսմանը գնացել է մրցակցի տուգանային հրապարակ և թիմակցի փոխանցումից հետո գրավել «Ալյանսի» դարպասը և անհրաժեշտ հաղթանակ պարգևել «Տիգրեսին»՝ 4:2: Այդ հաղթանակի շնորհիվ «Տիգրեսը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր