211652_close_icon
views-count33405 դիտում article-date 19:03 27-02-2020

Հրդեհ Լոռու մարզում. Մարց գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. գյուղացիներն իրենց ուժերով կանխել են կրակի տարածումը, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարց գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Թումանյանի հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարներրի ժամանումը, գյուղացիները իրենց ուժերով կանխել են կրակի տարածումը, որը բռնկվել էր փայտե վառարանի ծխատարից՝ տան տանիքում: Հրշեջ-փրկարարները մարել են կրակի օջախը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր