211652_close_icon
views-count10046 դիտում article-date 17:28 27-02-2020

Իտալիայում առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսիով

Իտալիայի առաջնության C սերիայի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով: Սիենայի նահանգի «Պյանեզե» ակումբի 22-ամյա խաղացողը նախորդ կիրակի թիմի հանդիպումը բաց էր թողել ջերմության և ընդհանուր թուլության պատճառով: Դրանից հետո նա որոշել էր իրեն մեկուսացնել դրսից: Երբ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այժմ ֆուտբոլիստը իրեն լավ է զգում: Հիշեցնենք,որ Իտալիան կորոնավիրուսի տարածվածությամբ աշխարհում չորրորդ երկիրն է դարձել: Երկրում հիվանդացել է 453 հոգի, մահացել 12-ը:

Նմանատիպ նյութեր