211652_close_icon
views-count5052 դիտում article-date 16:09 27-02-2020

Հղիության ընդհատումների հարցում լուրջ պրոբլեմ ունենք, և անհամատեղելի է մեր իրականության հետ․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրեր առաջ Անվտանգության խորհրդի կողմից պատրաստված զեկույցի արդյունքները՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ: Վարչապետը հայտնեց, որ կյանքի որակի ցուցիչը՝ ըստ քաղաքների, շատ քիչ առաջընթաց ունի, տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են, պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը: «Գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, այստեղ լուրջ պրոբլեմ ունենք, և սա անթույլատրելի երևույթ է: Անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ, չի կարելի թույլ տալ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև այս առումով աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց նկատեց, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, իհարկե այստեղ որոշ դեր ունեցել է պատերազմը: «Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը գրվել է 2014 թվականին, կանանց դերի վերաբերյալ կա արձանագրում, որ նրանց դերի ընկալման այն իրավիճակը, որն այսօր ունենք, սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգության համար»,-ասաց նա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ մշակվել է ազգային ծրագիր, և այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները: Վարչապետը կոչ արեց հետևողական լինել այս հարցում: Ընդհանուր առմամբ, նա հորդորեց զեկույցների նկատմամբ ուշադիր լինեն, քան որ դրանք ինդիկատոր են: Նա նշեց, որ զեկույցների իննսուն տոկոսում լուրջ դրական արձանագրում ունենք՝ ժողովրդավարության, խոսքի, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում և տասնյակ զեկույցներում Հայաստանում մեծ քայլերով արձանագրում է առաջընթաց:

Նմանատիպ նյութեր