211652_close_icon
views-count2198 դիտում article-date 16:59 27-02-2020

Իրանում խորհրդարանի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոջթաբ Զուլնուրը ևս վարակվել է նոր կորոնավիրուսով։ Այդ մասին նշվում է IRIB հեռուստատեսության Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում։ «Այո, թեստը դրական է ցույց տվել ինձ մոտ, չարժի անհանգստանալ, ես կարանտինի մեջ եմ։ Տա Աստված, որ մեր ազգը հաղթահարի կորոնավիրուսը»,-մեջբերում է Ria Novosti-ն Զուլնուրի խոսքը։ Վերջինս Մեջլիսում ներկայացնում է Քում նահանգը, որտեղ ներկա պահին ամենաշատ վարակվածության դեպքերն են գրանցվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր