1173 դիտում
12:44 27-02-2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավակիրառ փորձի, անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի, ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման, բորսային առևտրի զարգացման ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստման ընթացքի, կենսական կարևորություն ունեցող դեղամիջոցների շուկայում մրցակցության զարգացման և այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
10:30 18-06-2019
ՏՄՊՊՀ-ում «հնի» ու «նորի» կռիվ է. Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել․ «168 ժամ»
725 դիտում
12:00 19-07-2022
Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև՝ մասնակցելու ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին
955 դիտում
14:05 27-03-2023
Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին
Այս բաժնից
409 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
574 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել