211652_close_icon
views-count53649 դիտում article-date 10:32 27-02-2020

Ժամանակին «Լավագույն մարզական ընտանիք» տիտղոսը ստացած 1-ին կարգի զինհաշմանդամի ընտանիքը բարի մարդկանց օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի վագոն-տնակում արդեն 26 տարի բնակություն հաստատած 1-ին կարգի զինհաշմանդամի ընտանիքի անդամների միակ երազանքը իրենց կիսակառույցի ավարտին հասցնելն է: Ընտանիքի հայրը՝ 45-ամյա Խաչիկ Գևորգյանը, 1994 թվականին զորակոչվել է Հայոց նորաստեղծ բանակ, վիրավորվել է այնտեղ, ցրտահարվել են ոտքերը, որից հետո երկարատև բուժում, տարատեսակ վիրահատություններ, կյանքի ու մահի պայքար, ինչի արդյունքը նա է լինում, որ Խաչիկի երկու ոտքերը ամպուտացվում են ծնկից ներքև: Ընտանիքը, որի անդամներ են նաև 2 անչափահաս աղջիկներ, ապրում է վագոն տնակում՝ զուրկ կոմունալ կենցաղային բոլոր պայմաններից, հոսող ջրից, գազից և այլն: Խաչիկը պարբերաբար բուժում է ստանում Զինվորի վերականգնողական կենտրոնում, սակայն վագոն-տնակ վերադառնալուն պես կրկին բարդացումներ են լինում ոտքերի շրջանում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Խաչիկի կինը՝ Վարսենիկ Պապյանն, ասաց, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունից վարկ են վերցրել, կառուցել տան պատերը, որից հետո գումարը վերջացել է և տունը մնացել կիսակառույց: Նա խնդրեց, որ բարի մարդիկ, սրտացավ մարդիկ օգնեն ավարտին հասցնել իրենց կիսակառույցը: Խաչիկ Գևորգյանը բազմիցս արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, մեդալների: Ընտանիքը արժանացել է լավագույն մարզական ընտանիք տիտղոսի, գավաթի: Նշեմ նաև, որ ընտանիքի միակ եկամուտը Խաչիկի հաշմանդամության թոշակն է: [b]Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Վարսենիկին հետևյալ հեռախոսահամարով՝ 094681929 [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր