211652_close_icon
views-count3201 դիտում article-date 10:29 27-02-2020

ՔՊ-ում ներքին հակասություններ են. «գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում «Այո»-ի մարտավարությունից: Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին արդեն հրահանգել են, որպեսզի, նախընտրական բուկլետները ձեռքներին, շրջեն բոլոր վայրերում, տներում ու ակտիվ քարոզչություն իրականացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ քարոզարշավ են իրականացնելու նաև այն պաշտոնյաները, որոնք մարզից են, բայց Երևանում պաշտոնի են նշանակված, և այն անձինք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, բայց կարողացել են շատ ձայներ հավաքել: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխող կուսակցության ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, և շատերն այնքան էլ չեն համակերպվել այն որոշման հետ, որ քարոզարշավի իրականացման համար գլխավոր դերերում լինելու են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Եվ վերջիններս նաև «կոնտրոլի» տակ են պահում գրեթե բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են այս ընթացքում՝ հանրաքվեի կազմակերպման հետ կապված: Նշենք, որ Փաշինյանը Երևանի հետ կապված հարցերն է լուծում, իսկ Սիմիդյանն էլ մարզերն է իր հսկողության տակ պահում: Երեկ ողջ օրվա ընթացքում Սիմիդյանն ու Փաշինյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր