211652_close_icon
views-count13822 դիտում article-date 10:13 27-02-2020

Նկարչի տանը բացվեց ազգությամբ ասորի, վաղամեռիկ Աշոտ Իսակովի 80-ից ավելի աշխատանքների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 26-ին, նկարչի տանը բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված են Աշոտ Իսակովի 80-ից ավելի աշխատանքները՝ գեղանկարներ, գրաֆիկական և ջրաներկ գործեր (ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 1-ը): Ցուցահանդեսի կազմակերպիչը նրա որդին՝ Արայ Իսակովն է: «Ինքնադիմանկար», «Լույսի ուխտավորը», «Փրկության տապան», «Ջինջ լռություն», «Սուրբ Ծնունդ» և այլ աշխատանքների կողքին այցելուները կտեսնեն նաև «Հիսուսի խաչելությունը» անավարտ մնացած աշխատանքը: 1990-ականներին Երևանում նրան շատերն էին ճանաչում։ Երբ 1991-ին Ժուռնալիստի տանը բացվեց նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսը, արձագանքեցին գրեթե բոլոր թերթերը, հանրային ռադիոն: Աշոտ Իսակովը երևանյան մշակութային կյանքի ամենաինքնատիպ ու առեղծվածային դեմքերից էր: Ազգությամբ ասորի էր: Ծնվել էր 1954-ի նոյեմբերի 28-ին Աբովյան քաղաքում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր