211652_close_icon
views-count1422 դիտում article-date 10:17 27-02-2020

Աղքատության մակարդա­կը նվազել է 2,2 տոկոսով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդ­յունքների մասին զեկույցը: Ըստ այդմ, զեկույցում նշված է, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և կառավարությանը հա­ջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է՝ ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տա­րածաշրջանի երկրների համեմատ: Բացի այդ, 2019 թվականի վիճակագ­րական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդա­կը և այն հասցնել 23.5 %-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2 %-ից նվազել է մինչև 1%: Այսօր կառավարությու­նում համապատասխան քննարկումից հետո այն կանցնի ԱԺ մշտական հանձնաժողովներով և կքննարկվի լի­ագումար նիստում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր