211652_close_icon
views-count1992 դիտում article-date 23:12 26-02-2020

Ասել են՝ զբաղվել եմ ինքնիրավչությամբ, չկա իմ պաշտոնից բխող մի գործողություն, որը ես չեմ կատարել. «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/02/26/Spid/3221273?fbclid=IwAR1o1M70yWnRG1-Ht9v51G2qq5FHRtpn3DXrXs4y9ZI707Gjh4wwAZchPVw]Tert.am-[/url]ը գրում է. Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: «Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ: Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,-գրել է Գրիգորյանը: Տեղեկությունն իր էջում հաստատել է նաև կենտրոնի աշխատակից Մելինե Նավասարդյանը: Ավելի վաղ Գրիգորյանը գրել էր նաև, թե Ոստիկանությունը փորձում է կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. որոշման հետ աշխատակազմը համաձայն չէր: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հայտարարություն էր տարածվել, որ Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր