2443 դիտում
10:37 26-02-2020
Հայտնի է 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեզ տված հարցազրույցում, խոսելով լքված պոչամբարներից, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց. «Մեր նախարարության փորձագետները գույքագրել են Հայաստանում խորհրդային ժամանակահատվածից մնացած 49 պոչամբար և թափոնակույտ: Գույքագրվել է, եռաչափ մոդելավորվել, բաղադրությունները ստուգվել են: Տվյալները համադրվել են երկրաբանական ֆոնդում առկա տվյալների հետ: Դրա հիմամբ իմ հրամանով ստեղծվել է 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկ: Ռեկուլտիվացումը պետք է իրականացվի այնպես, որ հետագայում այդ տարածքները հնարավոր լինի օգտագործել: Իսկ դա ենթադրում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիա:
Աշխատանքներ, որոնց հետևանքով այդ տարածքները կգործածվեն: Այդ տարածքներից են Սոթքի լքված պոչամբարը, Տանձուտինը, Կավարտի պոչամբարը․․․ Վերջինիս ռեկուլտիվացման համար այնտեղ, օրենսդրորեն, պարտավորություն կա 70 հեկտար անտառվերականգնում անել»:
Նախարարը հավալեց նաև, թե գործող պոչամբարների կառավարման հետ կապված էլ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել: Գործող պոչամբարների հետ կապված հանքերը շահագործողներն ունեն ռեկուլտիվացիոն որոշակի պարտավորություններ: Հիմա մշակում են կենսաբանական ռեկուլտիվացման կարգը: Զուգահեռ վերանայում են ռեկուլտիվացմանն անհրաժեշտ դեպոզիտային վճարներին առնչվող հարցեր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1923 դիտում
10:13 30-06-2020
Առաջնային է եզդի համայնքի կրթության իրավունքի լիարժեք իրացումը․ «Հայաստանի Հանրապետություն»
803 դիտում
09:39 08-12-2020
Առաջնային լուծում պահանջող հարցերը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
21307 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին