211652_close_icon
views-count2019 դիտում article-date 11:26 26-02-2020

Զոհրաբ Մնացականյանը Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսով քննարկել է ՀՀ-ԵՄ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը

Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արեւելյան գործընկերության կարեւորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների եւ ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարեւոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան - Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ երկկողմ եւ բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը: ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները, ինչպես նաեւ անդրադարձավ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին:

Նմանատիպ նյութեր