211652_close_icon
views-count8351 դիտում article-date 11:00 26-02-2020

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 11։00-17։00 Արշակունյաց պող․ 65 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 17, 17ա շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 30 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հր.Քոչար փ. 25 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան, Ուլնեցի փողոցների սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Կաքավաձոր, Ագարակավան, Դիան, Օթեւան գյուղերը եւ Ներքին Բազմաբերդ գյուղը մասնակի, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Արաքսավան, Հովտաշեն գյուղերը, Մխչյան, Մրգավետ եւ Ավշար գյուղերը մասնակի, 10։30-16։00 Վերին Դվին, Կանաչուտ, Դեղձուտ եւ Այգեստան գյուղերը մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-12։00 Արենի գյուղը մասնակի, 10։00-16։00 Գետափ եւ Արտավան գյուղերը մասնակի, 13։30-16։00 Եղեգնաձոր քաղաքի Միկոյան եւ Մոմիկի փողոցները մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ համայնքի Բոլոր հողեր եւ Կալեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Սպանդարյան եւ Շահումյան փողոցները, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանը մասնակի; 3-րդ միկրոշրջանի 17 շենքը, Հանրապետության փ․ 12 շենքը, Ջրվեժ եւ Ձորաղբյուրի գյուղերի ամառանոցները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գեղաշեն, Կամարիս, Զառ գյուղերը մասնակի,Ջրվեժի «Ա» թաղամասը մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30–15։30 Սեւան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասը, Գոմաձոր թաղամասը մասնակի, “Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր” ընկերության վարչական շենքը, “՛Բուսաբույժ-Նանա” արտադրական կոոպերատիվը, “Սեւան–Նէ” հյուրանոցը, “Իշխան”, “Գեւորգյան Քոլեթ”, “Տապան” ռեստորանները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Թորոսագյուղ եւ Արփենի գյուղերը, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի 24 փողոցը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սյունիքի մարզում՝ 10։00-16։00 Լծեն գյուղը:

Նմանատիպ նյութեր