211652_close_icon
views-count7773 դիտում article-date 21:22 25-02-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝[/color] Փետրվարի 25-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, բուք։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: [img]https://st0.shamshyan.com/editor/0258535001582640701209776.jpg[/img] [color=#CC0000] Երևան քաղաքում՝[/color] Փետրվարի 25-ի ցերեկը, մարտի 1-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև: Փետրվարի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0707944001582640713298375.jpg[/img]

Նմանատիպ նյութեր