ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց
Պետական եկամուտների կոմիտեիմաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերսԲագրատաշենի անցակետում կանխել ենընդհանուրշուրջ 46կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր:
Մի դեպքով` վարչության աշխատակիցներըՀՀ քաղաքացուավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի 10կգ դեղամիջոցներ:
Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները`ՀՀ մեկ այլ քաղաքացուտրանսպորտային միջոցի զննությամբ,մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36կգ դեղամիջոց:
Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]