211652_close_icon
views-count2748 դիտում article-date 21:34 25-02-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 17 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 1.695.790 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` [b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ [/b] Արձանագրվել է 12 դեպք, որից 8-ով հաշվարկվել է 1.655.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 ուռենի, 1 հաճարենի, 6 բոխի, 1 բալենի, 1 կաղնի, 6 լորենի) հաշվարկվել է 1.294.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (1 խմ վառելափայտ, 2,7 խմ թափուկ վառելափայտ)՝ 84.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (8 ուռենի, 12 բոխի, 1 հացենի) հաշվարկվել է 276.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b] Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 40.690 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպքով (15 հատ՝ 6,3 կգ սիգ տեսակի ձուկ, 10 հատ պոլիէթիլենային ցանց) հաշվարկվել է 31.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Երևան՝ արձանագրված 1 դեպքով (5 հատ՝ 1,8 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 9.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձոր՝ նախկինում արձանագրված 1 դեպքով (3 հատ քարակաքավ) նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b] Պետական փորձաքննություններ[/b] Արձանագրվել է 1 դեպք: Գեղարքունիք՝ Բնության հատուկ պահպանվող տարածքում առանց ՇՄԱԳ-ի կատարված վերակառուցման աշխատանքների 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b]Ընդերքի պահպանության ոլորտ [/b] Ամփոփվել է թվով 1 ստուգում։ Արմավիր՝ «ՕՍՏ-Շին» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 9 գործ (828.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 14.463.410 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր