211652_close_icon
views-count2061 դիտում article-date 17:58 25-02-2020

Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Թալին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցք, Ջաջուռ գյուղերում և Թորոսգյուղ-Բավրայի անցակետ, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհներին բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհը դժվարանցանելի է (բուք է): Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ է) առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Թալին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցք, Ջաջուռ գյուղերում և Թորոսգյուղ-Բավրայի անցակետ, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհներին բուք է: Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա: [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color]

Նմանատիպ նյութեր