211652_close_icon
views-count3189 դիտում article-date 16:32 25-02-2020

«Լիվերպուլը» շարունակում է պատմություն կերտել և ռեկորդներ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»: Մերսիսայդցիները մրցաշարի շրջանակներում 21-րդ անընդմեջ տնային հաղթանակը տարան: Այդպիսով, «Լիվերպուլը» կրկնեց Անգլիայի բարձրագույն լիգայի ռեկորդը, որը հենց ինքն էր սահմանել 1972թ. հունվարի-դեկտեմբեր ժամանակահատվածում, երբ թիմը ղեկավարում էր Բիլ Շենքլին: Բացի այդ, այս հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» 18-րդ անընդմեջ հաղթանակն էր: Թիմը կրկնեց անգլիական բոլոր թոփ-4 լիգաների ռեկորդը, որը 2017-ին սահմանել էր «Մանչեսթեր Սիթին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր