211652_close_icon
views-count1493 դիտում article-date 15:20 25-02-2020

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Կումայրիի բաժնի անձնագրային բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին, ժամը 16.15-ին, Գյումրիի Ռուսթավելու փողոցից Կումայրիի բաժին բերման են ենթարկել28-ամյա Հակոբ Հ.-ին, որը 2018 թ հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Հակոբ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր