211652_close_icon
views-count1236 դիտում article-date 13:10 25-02-2020

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում: Դիմումատուն, մասնավորապես նշել է, որ ունի աչքերի հետ կապված խնդիրներ, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն: Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդյունքում, դատապարտյալն այցել է բժշկական հետազոտություններ, ապա ենթարկվել աչքի վիրահատական միջամտության, որը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։ Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի հետվիրահատական դեղորայքային բուժման ընթացքին։

Նմանատիպ նյութեր