211652_close_icon
views-count8453 դիտում article-date 15:07 25-02-2020

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին բուժել են

Ֆրանսիաի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված բոլոր անձանց բուժել են։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։ «Ֆրանսիայի տարածքում այլևս չկան վարակվածության դեպքեր, վիրուսն այլևս տարածված չէ։ Վերջին հիվանդը, ով հոսպիտալացվել էր Լիոնում, առողջացել է։ Նա այլևս վարակ չի կրում և կարողացել է վերադառնալ տուն»,-ասել է նախարարը։ Առողջապահոթյան համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ֆրանսիայում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, 1 մարդ մահացել էր։

Նմանատիպ նյութեր