Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին բուժել են
Ֆրանսիաի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված բոլոր անձանց բուժել են։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
«Ֆրանսիայի տարածքում այլևս չկան վարակվածության դեպքեր, վիրուսն այլևս տարածված չէ։ Վերջին հիվանդը, ով հոսպիտալացվել էր Լիոնում, առողջացել է։ Նա այլևս վարակ չի կրում և կարողացել է վերադառնալ տուն»,-ասել է նախարարը։
Առողջապահոթյան համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ֆրանսիայում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, 1 մարդ մահացել էր։