211652_close_icon
views-count4606 դիտում article-date 10:49 25-02-2020

Հրաժարականներով ու հեռացումներով խնդիրները չեն լուծվի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին շրջանում բանակում զինվորների մահվան 13 ողբերգական դեպքը բոլորի վրդովմունքի պատճառը դարձան։ Բազմաթիվ սրտացավ մարդիկ արտահայտում են իրենց արդարացի դժգոհությունը, սեփական փորձի հիման վրա առաջարկներ անում, իսկ բանակից խուսափած ու զորանոց չտեսած բազմաթիվ «վայ փորձագետներ» ու «վայ իրավապաշտպաններ» «վերլուծություններ» են անում, բանակի ուղղությամբ ցեխ շպրտելով՝ մեղավորներ են փնտրում, դեմոնիզացնում են որոշ կերպարներ, ատելության խոսք են գեներացնում ու թեժացնում հանրային դժգոհությունը։ Նման մարդիկ ինչ-ինչ նպատակներով օգտագործում են զոհվածների ընտանիքների ողբերգությունը և իրավիճակից լուծում առաջարկելու փոխարեն վերքի վրա աղ են լցնում, ինչպես, օրինակ, մի «վայ իրավապաշտպանի» պարագայում, ում խառնակիչ պահվածքից հետո, մեղմ ասած, դուրս են հրավիրել հոգեհանգստի արարողությունից՝ լարված մթնոլորտն էլ ավելի չթեժացնելու համար։ Բանակը փակ կառույց է, իսկ պաշտպանության նախարարության կողմից տեղեկատվական պասիվության պարագայում բացը լրացվում է ապատեղեկատվություն պարունակող աղբով։ Որոշ մարդիկ չեն տարբերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից, բայց վստահությամբ հայտարարում են՝ «մեղավորը ՌՈ պետն է, հենց նրան հեռացնեն, բոլոր խնդիրները կլուծվեն», ինչը, պարզապես, մարտնչող տգիտության վառ օրինակ է։ Բոլոր խնդիրները հնարավոր չէ մեկ գործողությամբ միանգամից լուծել, անհրաժեշտ են համակողմանի, համակարգային փոփոխություններ։ Հրաժարականներով ու հեռացումներով խնդիրները չեն լուծվելու, մեղավորները չեն բացահայտվելու և դեպքերը չեն կանխարգելվելու, անհրաժեշտ է մասնագիտական խմբերի մասնակցությամբ մշակված դեպքերի կանխարգելման համակարգային բարեփոխումների ծրագիր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր