211652_close_icon
views-count3672 դիտում article-date 14:28 25-02-2020

Թրամփի աշխատակազմը 1 մլրդ դոլար կխնդրի Սպիտակ Տնից՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը պաշտոնական հայց է ուղարկելու Կոնգրես՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավելյալ գումար հատկացնելու խնդրանքով։ Այդ մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրին։ Թերթի տվյալներով՝ գումարի չափը, որի վերաբերյալ հայցը կուղարկվի առաջիկա օրերին Կոնգրես, կազմում է մոտ 1 մլրդ դոլար։ Ինչպես ավել վաղ նշել էր Politico թերթը, գումարն ուղղվելու է հակավիրուսային շիճուկի մշակմանն ու լաբորատոր փորձարկումներին։ Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով մահացածների թիվը հասել է 2600-ի, առողջացել է մոտ 25 հազար մարդ, իսկ ընդհանուր հաշվով՝ վարակվել է ավելի քան 77 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր