211652_close_icon
views-count6648 դիտում article-date 10:13 25-02-2020

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով 7000 եվրո․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո: Ինչպես մեր աղբյուրն է հայտ­նում, Վահե Գրիգորյանը միայնակ է մեկնել Լոնդոն, և այս 7000 եվրոն ծախսվել է միայն իր համար: Հիշեց­նենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգո­րյանը, չհաճախելով աշխատանքի, ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, 240 լիտր բեն­զինի կտրոն: Վերջինս օգտվում է նաև ծառայողական մեքենա­յից: Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Վահե Գրիգորյանն իր ընկերներից մեկի ծննդյան տա­րեդարձին նվիրել է 772.000 դրամ արժողությամբ Apple ֆիր­մայի հեռախոս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր