211652_close_icon
views-count2686 դիտում article-date 14:02 25-02-2020

ՀՀ դեսպանատունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում փոխանցել Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները, այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/HayastaniDespanutyun/photos/a.328087840621038/2708479522581846/?type=3&theater]էջում [/url]տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը։ «Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։ Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին»,– ասվում է հայտարարությունում։ Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝ • Հաճախակի լվանալ ձեռքերը • Խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց հետ սերտ շփումներից: • Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման • Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։ Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E Հեռ. 06 3296638 E-mail: [email protected]

Նմանատիպ նյութեր