211652_close_icon
views-count2463 դիտում article-date 12:18 25-02-2020

Նավթի միջազգային գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների փետրվարի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.55%-ով և կազմել 51.56 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.42%-ով և կազմել 56.50 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նմանատիպ նյութեր